«Կմտածեի». Վարդան Բոստանջյանը չի իմացել Քոչարյանի համար կազմակերպված ստորագրահավաքի մասին. «Ժողովուրդ»


«Կմտածեի». Վարդան Բոստանջյանը չի իմացել Քոչարյանի համար կազմակերպված ստորագրահավաքի մասին. «Ժողովուրդ»
Օգոստոս 4 09:59 2018

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «Պարզվում է՝ Ծառուկյան խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը տեղյակ չի եղել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման և ազատ արձակման համար պատգամավորները ստորագրահավաք են նախաձեռնել։

 

«Ես չեմ իմացել։ Ձեզնից իմացա»,- նշեց նա։ Հարցին՝ նախապես եթե իմանար, կստորագրե՞ր Ռ. Քոչարյանի ազատ արձակման համար, Բոստանջյանը նշեց. «Կմտածեի։ Բայց հիմա ես արդեն պատգամավոր չեմ և իմ ստորագրությունն այդ առումով ուժ չունի։ Բայց դե կուսակցությունն ինչպես որոշեր՝ այդպես կանեինք»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: