Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Ցեղասպանության ճանաչման գործում Թուրքիայի հասարակության ներգրավվածության հարցը

Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Ցեղասպանության ճանաչման գործում Թուրքիայի հասարակության ներգրավվածության հարցը
Հունվար 11 22:12 2017

Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կազմակերպելու է «Հայոց ցեղասպանության ճանաչման գործին Թուրքիայի հասարակության ներգրավվածությունը» խորագրով կոնֆերանս` թուրք գործիչների մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է Nouvelles d`Armenie-ն, կոնֆերանսին կմասնակցեն հայտնի քաղաքագետ, սյունակագիր Չենգիզ Աքթարը, իրավապաշտպան Այշե Գյունայսուն, տնտեսագետ Ահմետ Ինսելը, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Կոնֆերանսը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին: