Յուրի Խաչատուրովի կադրն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը «Ժողովուրդ»


Յուրի Խաչատուրովի կադրն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը «Ժողովուրդ»
Օգոստոս 3 08:45 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ նոր իշխանությունները մարտի 1-ի գործով մեղադրանք են առաջադրել Յուրի Խաչատուրովին, նրա շրջապատի անդամներն անդամագրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այն էլ ակտիվ գործունեություն ծավալելու ակնկալիքով:

Մասնավորապես, ՔՊ-ին անդամագրվել է Խաչատուրովի օրոք ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Միքայել Առուշանյանը: Նա ՔՊ-ին անդամագրվել է ընկերների՝ Արման Ներսիսյանի ու Արմեն Դալլաքյանի հետ, Նորք-Մարաշ համայնքում ՔՊ գրասենյակ բացել, պատրաստվում են ղեկավարել այն:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ ՔՊ-ին անդամագրվելը նրանք եղել են Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» (այժմ ՕԵԿ) կուսակցության անդամներ, ավելին՝ Առուշանյանը ԱԺ ընտրություններում եղել է պատգամավորի թեկնածու ՀՎԿ-ից՝  Կենտրոն եւ Նորք-Մարաշի ընտրատարածքում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայել Առուշանյանը նշեց, թե 9 տարի աշխատել է Խաչատուրովի հետ, եւ չհերքեց, որ միացել է ՔՊ-ին. «Ես աշխատել եմ իր մոտ` 0-ից սկսած, աշխատակազմի ղեկավար եմ մինչեւ հասել: Վրաստանից են իրենք, իմ ծնողներն էլ են Վրաստանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...