Աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ սպորտ


Աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ սպորտ
Օգոստոս 2 22:18 2018

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովին ներկա է գտնվել նաև WBA, WBO և WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, ով տևական ժամանակ բացակայում էր ռինգից: Նա հայտնել է վերադառնալու իր մտադրության մասին.

 

«Ցանկանում եմ այս տարի նորից մենամարտ անցկացնել և իրականացնել իմ քամբեքը: Դրա համար շատ ուրախ եմ: Մեկ տարի բացակայեցի ռինգից, և դա ինձ համար շատ կարևոր էր: Մասնակցեցի այլ նախագծերի: Դադարը պայմանավորված էր այն հանգամանքի հետ, որ ինձ շատ էր անհրաժեշտ հանգստանալ:

 

 

Տարիներ շարունակել զբաղվել եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով, ու ցանկանում էի դադար վերցնել, տեսնել նոր ճանապարհներ, մասնակցեցի տարբեր շոուների, զբաղվեցի շատ այլ բաներով, ինչն ինձ համար շատ լավ էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է 30-ամյա մարզուհին:



loading...