Ավելի քան 50 հիվանդություն բուժող դեղամիջոց, որը վերացնում է պարազիտները և մաքրում օրգանիզմը թույներից

Ավելի քան 50 հիվանդություն բուժող դեղամիջոց, որը վերացնում է պարազիտները և մաքրում օրգանիզմը թույներից
Հունվար 11 22:08 2017

Քրքումն (куркума) օգտագործվում էր Հնդկաստանում դեռևս հին դարերում. այն համարվում էր օրգանիզմից տոքսինները հեռացնող արդյունավետ միջոց: Այժմ նույնիսկ գիտականորեն ապացուցված է, որ քրքումն օգնում է կանխարգելել և բուժել քաղցկեղը: «Պատրաստեք այս դեղամիջոցը, որը բուժում է ավելի քան 50 հիվանդություն»,- գրում է healthylifetricks.com-ը:
Բաղադրություն
Կես ճ/գ կոճապղպեղ (имбирь)
Կես ճ/գ դարչին
1/6 թ /գ քրքում
Փոքր-ինչ հիլ
500 մլ ջուր
Կես բաժակ կաթ
Մի փոքր մեղր (եթե ցանկանում եք)
Հիշեցնենք, որ հիլը (Cardamom) օգտագործվում է բազմաթիվ քաղցրավենիքների պատրաստման համար՝ որպես խոտային համեմունք: Օգտագործվում է նաև թեյի համն ու բույրը փոխելու համար: Ըստ որոշ աղբյուրների՝ այն, իր հերթին՝ դեպրեսիայի բուժման հիանալի դեղամիջոց է. ակտիվացնում է ուղեղի բջիջները և թարմացնող զգացում առաջ բերում:
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր համեմունքները և վրան ավելացրեք 500մլ եռացրած ջուր, լավ խառնեք և ավելացրեք տաք կաթ: Խմեք խառնուրդն օրվա ընթացքում՝ որքան ցանկանաք: