Դ․Գասպարյանը՝ Դոն Պիպոյի հետ պայքարի, Էջմիածնում վախի մթնոլորտի եւ անձնական կյանքի մանրամասներով․ Քաղաքապետի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


Դ․Գասպարյանը՝ Դոն Պիպոյի հետ պայքարի, Էջմիածնում վախի մթնոլորտի եւ անձնական կյանքի մանրամասներով․ Քաղաքապետի  «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Օգոստոս 2 15:54 2018

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը վստահ է առաջիկա ընտրություններում ՔՊ-ն կառաջադրի իր թեկնածությունը: Քաղաքապետը նշում է, Էջմիածնում հայտնի անձանց հեռանալուց հետո վախի մթնոլորտ չկա: Ի՞նչ խնդիրներ է իր առաջ դրել Դիանա Գասպարյանը, ինչպես է պայքարում կլանների դեմ, եւ ինչպես են նրա ձեռքը խնդրելու եկել: Armday.am-ի՝ Կյանքը մեկ օրում նախագծի հյուրն այս շաբաթ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն է:

 

 

Տիկիան Գասպարյան Ձեր վերջին գրառումը, խոսքը վերաբերում էր  քաղաքապետարանի ծախսերին, որոնք կատարվել են տարբեր տարիներին բավականին սկանդալային էր:  Ի՞նչ պարզեցիք այս ընթացքում, երբ արդեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էիք: Փաստացի գումարները   ծախսվել են անարդյունավետ:

Ես նաև մեկ այլ գրառում եմ ունեցել կապված ծաղիկների և ծաղկեպսակների ձեռքբերման, գնումների գործընթացի հետ, որն իրականացվել է քաղաքապետարանի կողմից: Ինձ թվում է դրանք կառավարման մեթոդների տարբերության մեջ է նաև խնդիրը: Քաղաքապետեր կան, որոնք իրենց շեշտադրումն անում են մի ոլորտում, օրինակ հյուրասիրությունները քաղաքային միջոցառումների ժամանակ, առաջնահերթություններն են ըստ իրենց պատկերացումների բաժանում: Ինձ համար այդ գումարները ուռճացված էին թվում, ոչ նպատակային, որի մասին ես կիսվել եմ ֆեյսբուքյան իմ էջում: Կան նաև գումարներ, օրինակ սոցիալապես անապահով խավին տրամադրվող, սոցիալական աջակցության բյուջեի իմաստով: Մենք շարունակում ենք այդ գործընթացը: Ամեն երկուշաբթի քաղաքացիների ընդունելության օրերին դրանք արձանագրվում են, առաջիկայում ավագանու որոշումներով պետք է հատկացվեն, բայց նաև կան բյուջեում կան նախատեսված գումարներ, որը ես կառավարման իմ մոդելի պատկերացմամբ ավելի նպատակային կհամարեի ծախսելը այլ տեղ, քանի որ ըստ էության կոնկրետ անձի կամ ընտանիքի տրամադրված գումարը որպես այդպիսին մեծ չի լինում, բայց եթե գումարվում է, քաղաքի բյուջեի վրա մեծ բեռ է ստացվում: Այնինչ կարելի է ավելի մնայուն բան ստեղծել քաղաքի համար: Սա թույլ տվեք ուղիղ չարաշահում չսահմանել, պարզապես տարբեր մոդելներ, մոտեցումներ են կառավարման: Իմ մեթոդը ավելի քիչ հյուրասիրություններ, համեստ առօրյա քաղաքապետարանի համար, որովհետև հյուրասիրությունները եղել են հյուրերի, մեկ մեկ կարծում եմ նաև ավագանու անդամների մասնակցությամբ, որը իմ պատկերացմամբ սխալ է: Կամ միգուցե նախկին քաղաքապետը համարել է հրավառությունը կարևոր բան, բայց ինձ համար երկու րոպե հրավառությունը 2 մլն 400 հազար դրամ արժեցող ինձ համար սխալ ծախս է:

Աուդիտ նշանակվել է կամ արվե՞լ է, որպեսզի պարզվի արդյո՞ք նպատակային են ծախսվել:

Ես արդեն նշեցի, ինձ նաև մտահոգում է տվյալ ծախսերի բացվածքները: Այսինքն շատ հաճախ փաստաթղթերը բացակայում են: Այսինքն դու հատկացումը տեսնում ես, ծրագիր կա, որ դա չի քննարկում, որ տվյալ սննդի կետին կադաստրին գումարը փոխանցվել է: Սակայն ես արդեն նշել էի, անհրաժեշտ տեղեկատվությունը ենթադրենք 800 հազար դրամը քանի մասնակցի համար է տրամադրվել, ինչ մենյու է եղել, չկա: Ըստ էության այս գործընթացը դժվար է վերահսկել և շատ հնարավոր է, ենթադրենք այդ գումարից ինչ-որ մի մաս վերադրաձվել է այլ ճանապարհով արդեն՝ վճարողին: Սրանք կասկածներ են, որոնք նաև պետք է ապացուցվեն և դառը փորձը հաշվի առնելով կասկածի տեղիք առնվազն տալիս են:

Էջմիածնում իրավիճակի փոփոխություն արդյո՞ք նկատում եք:

Բարոյահոգեբանական մթնոլորտում այո, իհարկե: Եթե դուք շրջեք քաղաքով և հարցնեք այդ վախի մթնոլորտը կա թե ոչ, ձեզ կասեն, որ չկա: Որովհետև ինքս բացի օրենքի գերիշխանությունից այլ գերիշխանություն չեմ ճանաչում և ընդունում: Էջմիածնում գործում է և պետք է գործի օրենքը, դա է ամենակարևոր տարբերությունը: Տվյալ ընտանիքը /Գրիգորյանների/ որպես այդպիսին Էջմիածնում այլևս սարսափ, վախի մթնոլորտ չի տարածում: Սակայն սա նաև այլ էֆֆեկտ է առաջացրել, հատկապես սկզբնական շրջանում: Հիմա, կարծես թե արդեն կարգավորվում է: Մի փոքր ամենաթողություն որոշ մարդկանց մոտ առկա է,  և սա ամենևին քաղաքային իշխանությունների վճռականության պակասից կամ թուլությունից չէ: Պարզապես բնականոն գործընթաց է, որը տարիների սեղմված և ճնշված վիճակից հետո ազատագրված էջմիածնեցին փորձում է իրեն մի փոքր ավելի ազատություն թույլ տալ, քան դա կարելի է: Քաղաքի համակեցության կանոններից ելնելով, բնակիչների հանգստության նկատառումներից ելնելով, անգամ օրենքից վեր դասելու փորձեր են եղել, բայց գործընթացը վերահսկվում է: Օրինակ հիմա շատ են շահարկում հրավառությունների թեման, բայց հանուն արդարության պետք է նշել, որ այս խնդիրն անգամ կառավարության նիստում է բարձրաձայնվել, անգամ վարչապետն է խոսել: Սա ներքաղաքային չէ, պարզապես այս շրջանում էջմիածինցիները սիրում են կապել հենց քաղաքային իշխանությունների հետ, այնինչ ես ինքս քաղաքի, մարզի ոստիկանապետի մակարդակով անընդհատ հրավառությունների խնդիրը բարձրացնում են: Պարզապես հայտնաբերման տեսանկյունից դա մի քիչ բարդ է: Ոստիկանապետից հավաստիացում եմ ստացել, որ կանխարգելիչ գործողությունները սննդի կետերի, ժամանցի վայրերի հետ ձեռք են բերվել և խստիվ արգելվել է, դա պահպանվում է: Խնդիրը անհատներն են, որ ծննդյան, կնունքի և այլ միջոցառումներից հետո ցանկանում են հրավառություն կազմակերպել, հաճախ արգելված ժամերին: Այս բոլոր խնդիրները քաղաքային իշխանությունը արձանագրել է և դրանով զբաղվում է, պարզապես բնակիչները ևս պետք է իրենք ևս պետք է վերահսկեն վարքագիծը:

Երբ Ձեզ առաջարկվեց զբաղեցնել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը,  ինչպիսին էր ձեր արձագանքը, ինչ խնդիրներ ձեզ մոտ մտովի առաջ եկավ, որ այդ խնդիրները միգուցե ինքներդ չկարողանաք հաղթահարել: Մտավախությունները որոնք էին, որոնք միգուցե արդեն փարատվել են, կամ ինչ խնդիրներ եք հիմա տեսնում ձեր առաջ:

Առաջարկը բավական անսպասելի էր ինձ համար և առաջին հերթին ինքս ինձ համոզելու և ինքս ինձ այս պաշտոնում տեսնելու խնդիր ունեի, սակայն շատ կարճ ժամանակում հաղթեց իմ ներքին՝ այդ պայքարում քաղաքին օգտակար լինելու և քաղաքը գեղեցկացնելու ցանկությունը: Դա անմիջապես վեր կանգնեց բոլոր այն վախերից որ հնարավոր է կային: Հեց առաջին վայրկյանից իմ որպես գիտակից մարդու ակնհայտ էր, որ Հայաստանի հեղափոխության մինի մոդելն է Էջմիածինը, որովհետև Էջմիածինը ևս իր հեղափոխությունն է արել: Սա պարզապես իշխանափոխություն չէր, հերթական ընտրություններով չէր գնացել քաղաքային իշխանությունը, այլ փոքր ազատագրական պայքարի արդյունքում և իրականության մեջ այս դեպքում պարզ էր, որ ինչպես վարչապետից նոր կառավարությունից հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո մարդիկ շատ արագ փոփոխություն էին ակնկալում: Ինձ համար պարզ էր և առաջին մտավախությունը, որ շատ արագ նախ բարձրացվելու են այն խնդիրները որոնք ժամանակի ընթացքում չեն բարձրաձայնվել կապված հայտնի իրողությունների հետ և շատ արագ այդ ամբողջը դրվել է քաղաքային իշխանությւոնների ուսերին շատ արագ լուծման ակնկալիքով: Սա էր հիմնական խնդիրը և սա է հիմնական խնդիրը նաև այսօր: Սակայն կարծում եմ, որ մեզ հաջողվում է աշխատանքի արդյունքում մարդկանց հասկացնել, որ տարիների ընթացքում ծառացած խնդիրների իսկապես չեն կարող մեկ վայրկյանում լուծվել: Ես նաև փորձում եմ բացատրել, որ հիմա գործում եմ նախորդ տարվա բյուջեի ծրագրով: Ես իմ հաստատած բյուջեն չունեմ, առաջնահերթությունները հստակ արդեն տրված են: Այս իրավիճակում բոլոր խնդիրներին տեսականորեն էլ է անհնար լուծում տալ: Եվ խնդիրներ կան, որոնց ես կողմ չեմ խաբելու և սուտ խոստումներ տալու բնակիչներին: Կարծում եմ որ ճիշտ աշխատանքի և վստահության մթնոլորտի ստեղծման արդյունքում եթե սպասել են 25 տարի կսպասեն ևս մի քանի տարի: Կարևորը բնակիչը տեսնի, որ իր ձայնը տեղ է հասնում և խնդիրը արձանագրվում է: Ամեն ինչ սկսում է խնդիրները արձանագրելուց: Ես կարծում եմ նաև, որ շատ բան սկսում է միջոցների տնտեսումից և նոր նպատակային բաշխումից: Ես իմ առաջնահերթություններից հռչակել եմ նախևառաջ գումարների տնտեսումը, որտեղից կարելի է տնտեսել և այնուհետև դրանց ուղղումը արդեն ճիշտ տեղեր: Առաջիկա ամիսներին քաղաքում արդեն կտեսնեք փոփոխությունները:

Ապագայի հետ կապված դուք արդեն ունեք որոշակի ծրագրեր: Կարելի է ենթադրել, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու հենց Դուք եք ընտրությունների ժամանակ:

Այո ես առաջադրվելու եմ իմ կուսակցության կողմից որպես քաղաքապետի թեկնածու:

Դա վստահաբար ասում եք, քանի որ ունեք երաշխիք Նիկոլ Փաշինյանի՞ց:

Թույլ տվեք ավել չմանրամասնել, պարզապես սա հստակ ասում եմ, հաշվի առնելով, որ Էջմիածնում լսում եմ նմանատիպ լուրեր, որ ես չեմ առաջադրվելու: Ես չեմ հասկանում որտեղից են գալիս այս լուրերը: Ես արդեն բազմաթիվ անգամ նշել եմ հարցազրույցներում որ առաջադրվելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից:  

Խոսակցությունների մակարդակով նշում են նաև, որ հեղինակություն համարվող Դոն Պիպոն է ցանկանում Էջմիածնում ունենալ քաղաքապետի իր թեկնածուին և այդ ուղղությամբ ևս աշխատաքներ տանում են: Ինչպես եք պատկերացնում մրցակցությունը նրանց հետ:

Եթե անկեղծ ինչքան ես եմ հետևել մամուլին, Հրապարակ թերթում գրված մի հոդվածն է լուրերի տեղիք տվել, քանի որ այնտեղ կոնկրետ թեկնածուի անուն էլ էր նշվում որպես Արթուր Ասատրանի թևի ցանկալի թեկնածուի: Իմ քաղաքագիտական և քաղաքի վերաբերյալ ուսումնասիրությունները թույլ են տալիս հիմա գրեթե վստահ ասել, որ այդ հոդվածում նշված թեկնածուն շատ քիչ է հավանական, որ լինի Արթուր Ասատրյանի թևի թեկնածուն, որովհետև դարավոր թշնամությունը հայտնի է և այդ մարդը եղել է Կարեն Գրիգորյանի իշխանության ժամանակ առաջին հայացքից հավատարիմ մարդկանցից: ես դա քիչ հավանական եմ համարում: Ինչ վերաբերում է այլ թեկնածուի, կարծում եմ Էջմիածնում նոր ստեղծված իրողությունների պայմաններում բոլորը կլինեն ուժեր, քրեական հեղինակություններ անգամ որոնք դուք նշեցիք, ազատ են առաջադրվել և ունենալ իրենց թեկնածուն: Որևէ պարտադրանք այստեղ չի լինելու: Սակայն մի քիչ միֆականացված եմ համարում Էջմիածնում այդ քրեական հեղինակություններ, քրեական կլաններ արտահայտություններն ու վիճակը: Էջմիածնում նման վիճակ չկա, կան խմբեր, որոնք միգուցե ունեն իրենց ցանկալի թեկնածուին, բայց բանդանների, կլանների մակարդակով պայքար Էջմիածնում այս պահին արդեն չկա: իսկ տվյալ անձն էլ գիտեք ազատազրկված է և ես չեմ սիրում շահարկել իր անունը և կարծում եմ այդ մարդուն ուղղակի պետք է հանգիստ թողնել: Ինքը գոնե ֆիզիկապես այս պահին կարծես թե քաղաքական գործընթացներում չկա:

Ինչ տեղեկություններ ունեք Մանվել Գրիգորյանի մերձավորների մասին: Նրանք շարունակում են մնալ Էջմիածնում:

Սկզբնական շրջանում ավելի շատ էին լուրերը, որ բացակայում են քաղաքից: Հիմա կարծես թե վերադառնում են քաղաք: Ես այստեղ ևս խնդիր չեմ տեսնում, քանի որ ամեն ինչց զատ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները և մերձավորները իմ քաղաքի բնակիչներն են և նրանց որևէ մեկը քաղաքից վտարելու իրավունք չունի: Պարզապես կարող եմ ասել, որ նրանք քաղաքական գործընթացներում չկան, քաղաքապետարանի աշխատանքին չեն փորձում խոչընդոտել: Իհարկե կան փորձեր մրցույթներին մասնակցելու որոշ դժվարություններ ստեղծելու, քանի որ ամեն դեպքում նախկինում քաղաքապետարանը համագործակցում էր սերտ այդ ընտանիքին պատկանող ընկերությունների հետ տարբեր մակարդակներով: Մենք այդ պայմանավորվածությունները խզելու և նոր թափանցիկ մրցույթներ հայտարարելու գործընթացի մեջ ենք: Ուղղակի ճնշումներ չեն եղել և չեն կարող լինել, քանի որանկախ նրանից քաղաքապետը կին է և երիտասարդ է, քաղաքապետը վճռական է և որևէ ճնշում քաղաքապետի վրա չի կարող լինել թե կուլիսային մակարդակով, թե ուղղակի: Էջմիածնում գործում է օրենքը և որևէ վախ չկա կապված վերջին լուրերի հետ, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի: Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում դատական և իրավապահ մարմինների խնդիրն է: Քաղաքապետարանն իր բնականոն հունով աշխատում է:

Տիկին Գասպարյան մի փոքր փոխենք հարցերի շրջանակը: Ովքեր են ձեր ծնողները, ինչով են զբաղվում:

Հայրս մասնագիտությամբ կաթի մթերքի մասնագետ է, իր մասնագիտությամբ աշխատել է շատ վաղուց, որոշ ժամանակ  անհատ ձեռնարկատեր է եղել, ժողովրդական լեզվով ասած բիզնեսով է զբաղվել: Այս պահին կոնկրետ զբաղմունք չունի: Մայրս բժիշկ է, այստեղ եւս շահարկումներ են գնում, քանի որ նա ինֆեկցիոն բաժանմունքի  վարիչն է:  Շահարկումներ են գնում, թե մայրս թալանել է ինֆեկցիոն բաժանմունքը, բայց գիտակից յուրաքանչյուր մարդ կարող է հասկանալ, որ  վարիչը նման բան անել չի կարող:

Ունեք մանկության երազանք, որը կատարվել է:

 Մանկուց որոշել եմ, որ ես պետք է  փորձեմ լինել զարգացած, կրթված անձնավորություն: Երբեք, որեւէ նյութական արժեքի չեմ ձգտել, եւ երբեք որեւէ մեկի մոտ չեմ կոմպլեքսավորվել նրա նյութական հնարավորությունների հետ: Ես միշտ խոնարհվել եմ զարգացած մարդկանց առջեւ եւ միշտ երազել եմ հնարավորություն ունենալ ինձ քիչ թե շատ այդպիսին համարել: Կարող եմ ասել, որ դրան սահման չկա, բայց փորձել եմ տարբեր ոլորտներում  լինել զարգացած, տեղյակ մարդ: Դա երազանք չես համարի: Ցանկացել եմ իրավաբան դառնալ, ինչը կատարվել է, իսկ պաշտոն ունենալու մասին երբեք չեմ երազել: Դա  ստացվել է: Ես միշտ նշում եմ, որ սա պաշտոն չէ, անգամ շնորհավորելիս մարդիկ հաճախ ասում եմ, բարով վայալես: Սա ամենեւին պաշտոն չէ, սա բարդ ծառայություն է: Շատ հաճախ անշնորհակալ գործ է:

Ինչպես ընդունեցին Ձեր ծնողները փաստը, որ քաղաքային իշխանություն եք ղեկավարելու:

Մայրս շատ դեմ էր այդ որոշմանը: Մինչեւ հիմա դիմադրում է: Անգամ կատակով իմ նախկին աշխատավայրի ղեկավարներից մեկը ասում էր, որ քաղաքապետարանի դիմաց նստացույց է անելու եւ պահանջելու է քաղաքապետի հրաժարականը, որպեսզի ես հետ գնամ նախկին աշխատավայր, մայրս ասում էր երկրորդը ես կլինեմ: Իսկ հայրս փորձում է աջակցել ինձ շատ հարցերում:

Մեկ անձնական հարց: Ձեր սիրտը ազատ է՞: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո թեկնածուների թիվն ավելացե՞լ է:

Սոցիալական ցանցերում շատ հաճախ են գրում: Անգամ զվարճալի միջադեպ է արձանագրվել: Մի կին եկել էր իր որդու համար, ով անգամ Հայաստանում չի բնակվում, փորձում էր համաձայնություն  ստանալ: Իմ հարցազրույցն էր լսել որդին, ինձ չէր տեսել: Կես ժամ փորձում էի բացատրել, որ հուսադրող բան չեմ կարող ասել իր որդու համար: Գրում են, փորձում եմ քաղաքավարի բացատրել, որ ճիշտ չէ քաղաքապետին նման ձեւով դիմել: Իսկ իմ սիրտը ոչ ազատ է:

 

Մտքերը  շարունակելով:

Կյանքը մեկ օրում:

Հնարավոր է փոխել:

Տարիների ընթացքում:

Տարիների ընթացքում սովորել եմ ճիշտ քանակով լինել էմոցիոնալ:

Մի օր ես:

Կգնամ իմ իրական խելառ երազանքների հետեւից:

Իմ օրերի մեջ:

Այսօր գերակշռում է մտորումները ապագա ծրագրերի վերաբերյալ:


Փայլակ Ֆահրադյան

Տաթեւ Այվազյան

Լուսանկարները՝ Սարգիս Միլիտոնյանի և Դ․Գասպարյանի անձնական արխիվից

Armday.am