«Հիմա կարող եմ գրկել դստերս».ծառ-մարդը կրկին վիրահատվել է

«Հիմա կարող եմ գրկել դստերս».ծառ-մարդը կրկին վիրահատվել է
Հունվար 11 21:59 2017

27-ամյա Աբուլ Բայանդարը, որը հայտնի է որպես «ծառ-մարդ», վիրահատվել է։ Ինչպես հաղորդում է The Washingon Post-ը, վերջին մեկ տարվա ընթացքում Բայանդարը 16 նման վիրահատության է ենթարկվել, որոնց ընթացքում նրա ձեռքերից ու ոտքերից մոտ 5 կգ պալար են հեռացրել: Այս վիրահատության շնորհիվ նա կարողացել է առաջին անգամ գրկել դստերը։

Բանգլադեշում բնակվող տղամարդու հազվադեպ հանդիպող հիվանդությունը կոչվում է Epidermodysplasia verruciformis՝ գորտնուկային էպիդերմոդիսպլազիա։ Այս ժառանգական հիվանդության առաջին նախանշաններն ի հայտ են գալիս մանուկ հասակում։

«Այժմ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում։ Կարող եմ գրել դստերս և խաղալ նրա հետ»,-ասել է Բայանդարը։