Եվս մեկ չեմպիոն. Ըմբշամարտիկ Տիգրան Մինասյանը՝ ոսկե մեդալակիր


Եվս մեկ չեմպիոն. Ըմբշամարտիկ Տիգրան Մինասյանը՝ ոսկե մեդալակիր
Հուլիս 31 22:03 2018

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում վստահ հաղթանակներով եզրափակիչ էր հասել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը:

Եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը իտալացի Ջովաննի Ֆրենին էր: Մեր մարզիկը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթանակ տոնեց 8:0 հաշվով:

Մինասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ մեր ընտրանու համար նվաճելով առաջին մեդալն այս մրցաշարում: