Երևանի արտաքին լուսավորության ցանցի սպասարկման աշխատանքներն ամենօրյա ժամանակացույցով շարունակվել են նաև տոն օրերին


Երևանի արտաքին լուսավորության ցանցի սպասարկման աշխատանքներն ամենօրյա ժամանակացույցով շարունակվել են նաև տոն օրերին
Հունվար 11 21:51 2017

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 372 խափանված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Վերացվել են նաև մայրաքաղաքի տոնական գեղարվեստական լուսավորության ցանցում ի հայտ եկած թերությունները:

Թվով 69 վթար էլ վերացվել է արտաքին լուսավորության ընդհանուր ցանցում: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: