Տիգրան Մինասյանը դուրս եկավ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ (տեսանյութ)


Տիգրան Մինասյանը դուրս եկավ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ (տեսանյութ)
Հուլիս 31 00:04 2018

Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը նվաճել է Իտալիայի մայրաքաղաք Հռումում հուլիսի 30-ին մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչի ուղեգիր:

55 կգ քաշային կարգում Մինասյանը 2 վստահ հաղթանակ (11:1, 9:0) տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ընդամենը 33 վայրկյանում 14:4 հաշվով տապալել է թուրք Ահմետ Լիմանին: Հուլիսի 31-ին կայանալիք եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի իտալացի Ջիովանի Ֆրենին: