Մեր ծանրորդները Միլանից վերադառնում են 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով


Մեր ծանրորդները Միլանից վերադառնում են 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով
Հուլիս 30 00:06 2018

Իտալիայի Միլան քաղաքում ավարտվեց ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Մեր ծանրորդները ստուգատեսից վերադառնում են 4 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով: Մինչև 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ նվաճեցին 50 կգ քաշային Գոռ Սահակյանը, 77 կգ քաշային Հարություն Գրիգորյանը, 85 կգ քաշային Գարիկ Կարապետյանը 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը․ արծաթե մեդալ նվաճեց 69 կգ քաշային Մնացական Աբրահամյանը։

     Մինչև 17 տարեկանների պայքարում ոսկե մեդալ նվաճեց 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը և 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, բրոնզե մեդալ նվաճեց 69 կգ քաշային Միլենա Խաչատրյանը։



loading...