Գոռ Երիցյանը շարունակում է մնալ անպարտելի


Գոռ Երիցյանը շարունակում է մնալ անպարտելի
Հուլիս 29 10:18 2018

Այսօր` հուլիսի 28-ին, Սոչիում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում ռինգ դուրս եկավ նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը:

 

Կիսամիջին քաշային կարգում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկայի նկատմամբ և տարավ իր 7-րդ անընդմեջ հաղթանակը:

 

 

Այսպիսով, հայ բնցքամարտիկը շարունակում է իր անպարտելիության շարքը: 7 մենամարտ՝ 7 հաղթանակ, որից 6-ը նոկաուտով: