Կբարձրանա՞ն արդյոք թոշակներն ու աշխատավարձերը


Կբարձրանա՞ն արդյոք թոշակներն ու աշխատավարձերը
Հուլիս 26 12:09 2018

Բյուջեի քննարկումներն սկսվել են դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերից՝ վարչապետի ընդունած բյուջետային գործընթացի մասին որոշմամբ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հարցին, թե 2019 թվականի բյուջեում նախատեսված է թոշակների ու աշխատավարձերի բարձրացում, ֆինանսների նախարարը պատասխանեց. «էական տարբերություններ վերջերս քննարկված միջնաժամկետ ծախսերի ծրագրից առայժմ չկան: Դուք այդ ծրագրում տեսել ենք 2019 թվականի հիմնական ցուցանիշները: Ուսումնասիրեք այդ թվերը»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա հաստատեց նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պնդումը, որ պաշտպանությանն ուղղված ծախսերն ավելանալու են, սակայն թվեր չնշեց: