Հրաշք միջոց՝ փարթամ վարսեր ունենալու համար


Հրաշք միջոց՝ փարթամ վարսեր ունենալու համար
Հուլիս 21 00:18 2018

Գեղեցիկ և խիտ մազերը բոլոր ժամանակներում համարվել են կնոջ լավագույն զարդարանքներից մեկը։ Այսօր ձեզ ենք ներկայացնում մազերի վերականգման հրաշալի միջոց։ Որպեսզի մազերը դառնան ավելի խիտ, բավական է օգտագործել այս փորձված միջոցը։ Արդյունքը կերևա առաջին պրոցեդուրայից հետո։
Ինչպես մազերը ավելի խիտ դարձնել.


Բաղադրիչներ
- 2 ճաշի գդալ գերչակի յուղ
- 1 ձվի դեղնուց
- 1 ճաշի գդալ մեղր
Պատրաստումը՝
1. Ամանի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները մինչև մածուցիկ զանգված ստացվելը
2. Քսեք դիմակը գլխամաշկին և մազարմատներին։ Հագեք պոլիէթիլենային գլխարկ և գլխին սրբիչ փաթաթեք
3. 3 ժամ հետո լվացեք գլուխը՝ օգտագործելով սովորական շամպուն։ Ձեզ մոտ տպավորություն կստեղծվի, որ մազերը կրկնակի շատացել են։
Խորհուրդ է տրվում նման դիմակը օգտագործել շաբաթական 1-2 անգամ, 2 ամիս շարունակ։ Ձեր մազերը կդառնան ավելի խիտ և հաստ։