Կայացավ «Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկում


Կայացավ «Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկում
Հուլիս 20 22:25 2018

Շիրակի մարզի խնդիրների առաջնահերթությունը հասկանալու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով, հուլիսի 20-ին Գյումրիում անցկացվեց հանրային քննարկում՝ «Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը թավշյա հեղափոխությունից հետո. ի՞նչ ռազմավարություն են որդեգրել նոր իշխանությունները» թեմայով։

Հանդիպմանը ներկա էին ինչպես մարզային ու քաղաքային կառույցների, այնպես էլ հասարակական ու լրատվական ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ: Շիրակը համարվում է աղքատության ամենամեծ ցուցանիշն ունեցող մարզը, մինչ օրս ունի ոչ միայն գործազուրկների, այլ նաև անօթևանների մեծ թիվ, ինչը նպաստում է արտագաղթին: Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, մարզկենտրոնում կա 2940 տնակ, 88 վթարային շենք-շինություն, 3 տնակային մանկապարտեզ, 5 մարզադպրոց, որոնք ունեն շենքային խնդիր:

Այս խնդիրները, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչ Հայկ Սուլթանյանի, հնարավոր է լուծել՝ պետական մոտեցման պայմաններում: Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանի կարծիքքով էլ՝ կա որակյալ աշխատուժի ու ծնելիության նվազման մեծ խնդիր: 2001 թվականի տվյալներով, Գյումրիում մինչև 15 տարեկան 41 հազար քաղաքացի է եղել, այսօր արդեն այդ թիվը 16 հազարով նվազել է:

Նման տեմպերով մի քանի տարի անց Գյումրիում մահացության թիվը կգերազանցի ծնելիության թվին: Ի դեպ, ծնելիությունը նվազել է նաև գյուղական համայնքներում: Ըստ Արտաշես Բոյաջյանի, խնդիրը լուծել հնարավոր է վերամշակող արտադրության զարգացմամբ, ինչը ոչ միայն ներգաղթը կկանխի , այլ նաև աշխատանքի դեպքում կբարձրացնի կյանքի որակը:Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ լուծումը տեսնում է Երևանի «բեռի» թեթևացմամբ, համաչափ զարգացմամբ և իշխանությունների կողմից կադրային ճիշտ քաղաքականության արդյունքում: