Քաղաքական ուժերը պատրաստվում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, քաղաքապետի թեկնածուի անուն նշում է միայն մեկ ուժ


Քաղաքական ուժերը պատրաստվում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, քաղաքապետի թեկնածուի անուն նշում է միայն մեկ ուժ
Հուլիս 20 21:28 2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից շուրջ երկու շաբաթ անց քաղաքական ուժերը պատրաստվում են ավագանու արտահերթ ընտրություններին, բայց քաղաքապետի թեկնածու դեռ չունեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ իրենք դեռեւս հստակեցնում են ընտրություններին մասնակցելու ձևաչափը:

«Այս պահին քննարկում ենք, թե ինձ ձևաչափով ենք մասնակցելու ավագանու ընտրություններին: Ցուցակների ու քաղաքապետի թեկնածուի հարց չի քննարկվում»,- նշեց Դավիթ Խաժակյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հնարավոր է ստրատեգիական քայլեր արվեն ընտրություններին մասնակցելուց առաջ:

«Հնարավոր է` դաշինքով մասնակցենք, հնարավոր է` առանձին: Սրանք ստրատեգիական խնդիրներ են: Այս հարցը դեռ քննարկման փուլում է, իսկ ընտրական ցուցակները եկող շաբաթվա ընթացքում արդեն կհրապարակենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Այն հարցին, թե ով կարող է լինել այդ ցուցակը գլխավորողը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ քաղաքապետի թեկնածուի անուն չի քննարկվել:

«Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ Ռուբեն Թադևոսյանի խոսքով` ավագանու ընտրությունների հետ կապված հարց կուսակցությունում դեռ չի քննարկվել: «Քաղաքապետի հավանական թեկնածուի անուն առայժմ չունենք: Չենք քննարկել նաև ցուցակների հարցը: Երբ որոշում կայացնենք, այն կհրապարակվի»,- նշեց Թադևոսյանը:

Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկել նաև ՀՅԴ Գերագույն մարմինը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:

ԲՀԿ-ն, Իվետա Տոնոյանի կարծիքով, առանձին կմասնակցի ավագանու գալիք ընտրություններին: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցի շուրջ դեռ հստակ որոշում չկա, բայց կուսակցության քաղաքական թիմը պատրաստ է աշխատել Երևան քաղաքի ավագանիում:

«Այս պահի դրությամբ ցուցակի ու ցուցակը գլխավորող անձի շուրջ հստակ որոշում չկա: Կան բավականաչափ պատրաստված մարդիկ մեր քաղաքական թիմում, ովքեր տիրապետում են Երևանի խնդիրներին ու կարող են հստակ ծրագիր ներկայացնել, որը կկարողանա լուծել այդ խնդիրները»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Քաղաքական ուժերից միայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ունի ավագանու ընտրություններին մասնակցելու հստակ ցուցակ և քաղաքապետի թեկնածու: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Պատրաստվում ենք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, իսկ ընտրական ցուցակը գլխավորելու եմ ես»,- ասաց Փոստանջյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-իհամաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետիպաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետումսակայն ոչ ուշքանմեկամսյա ժամկետում:  Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում ենքաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում էոր արտահերթ ընտրությունների ժամանակքաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանուխմբակցություններին:

Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ  մասերովսահմանված կարգովայսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկություննանցկացվում է քվեաթերթիկների միջոցովորում ընդգրկվում են առաջադրված բոլորթեկնածուներըԱվագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունքԵթե առաջադրվել էմեկ թեկնածուապա վերջինս ընտրվում է քաղաքապետեթե նրա օգտին կողմ քվեարկածձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուրթվի 40 տոկոսից:

Հոդված 47-ը սահմանում էոր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իրընտրվելուց հետոերրորդ օրացուցային օրըավագանուօրենքի ուժով հրավիրված նիստումԵրեւանի բնակիչներին տրված երդմամբ:

Նորայր Շողիկյան



loading...