Բոլոր տղամարդիկ սիրահարվում են այս հատկությունով օժտված կանանց


Բոլոր տղամարդիկ սիրահարվում են այս հատկությունով օժտված կանանց
Հուլիս 20 21:16 2018

Շատ կանայք իրենց հարց են տալիս, վերջիվերջո, ինչպիսի՞ կանանց են նախըտրում տղամարդիկ: Նրանց ովքեր օրը 24 ժամ կրունկների վրա են և դիմահարդարված, թե՞, միգուցե, ուժեղ սեռի ներկայացուցիչները սիրում են փխրուն, զգայուն կանանց, որոնց պետք է պաշտպանել:

Իրականում, այդ ամենը արտաքին հատկանիշներ են: Տղամարդկանց առաջին հերթին դուր են գալիս նրանք, ովքեր ունեն հետևյալ հատկությունը:

Դա կոկիկ հագուստը չէ, մեծ կուրծքը չէ, կատարյալ մատնահարդարումը չէ և նույնիսկ երկար ոտքերը չեն:

Ուշադրություն, հարաբերություններ հետազոտողները, երկար և մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո եկել են այնպիսի եզրահանգման, որ տղամարդիկ իրականում սիրահարվում են... երջանկությանը: Զարմացա՞ծ եք: Սակայն իզուր: Զարմանալի՞ է արդյոք, որ և տղամարդկանց և կանանց գրավում է ուրախ մարդը: Դրական զգացմունքներ արտացոլող մարդը մի բան է հասկացնում՝ այսպիսի մարդու հետ յուրաքանչյուրը երջանիկ կլինի:

Համաձայնեք, մեզանից յուրաքանչյուրը իր բնույթով մի քիչ եսասեր է, և զույգ ընտրելիս մենք առաջին հերթին մտածում ենք մեր մասին: Տեսնելով երջանիկ մարդ՝ մենք ենթագիտակցաբար գալիս ենք այնպիսի եզրահանգման, որ այսպիսի զույգի հետ մենք երջանիկ կլինենք:

Բնականաբար, յուրաքանչյուրի համար երջանկությունը հարաբերական է: Սակայն հիմնականում մարդիկ, ում սիրահարվում են, ունեն հետևյալ հատկությունները.

Չեն ծանրաբեռնում

Երջանիկ մարդուն նայելիս դուք թեթևություն եք զգում. նա առանց պատճառի չի տխրում, չի բողոքում: Նրան ամենուր և միշտ լավ է: Նա երջանիկ է միայն նրա համար, որ ապրում է այս աշխարհում և հնարավորություն ունի վայելել շրջապատող աշխարհը:

Ժպտում են

Հոգեբանները հետաքրքիր փորձարկում են իրականացրել: Մասնակիցներին ցույց են տտվել լուսանկարներ, որոնց մի մասի վրա մարդիկ ժպտում են, իսկ մյուսի վրա՝ լուրջ են: Այնուհետև հարցրել են, թե ո՞ւմ են նրանք հավանել: Արդյունքը չզարմացրեց, նրանք հավանել են ժպտացող մարդկանց, նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ, ովքեր չէին ժպտում արտաքնապես ավելի գեղեցիկ էին:

 

Մարդկանց ավելի լավ են վերաբերվում, քան ուրիշները

Շատ հաճախ մենք պիտակավորում ենք մարդկանց առանց նրանց ճանաչելու: Այդ պատճառով մարդիկ, ովքեր ավելի դրական են վերաբերվում շրջապատին՝ ավելի են արժևորվում:

Կարողանում են խոսել ոչ միայն իրենց մասին

Ձեր սոցցանցերից կարելի է իմանալ, թե ինչ է ձեզ դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ: Սակայն ի՞նչ կարող է ուրիշին տալ շփումը ձեր հետ: Եթե դուք կարողանում եք տրամադրություն բարձրացնել, ուրախություն պարգևել, ժպիտ առաջացնել, ապա դա մեծ բան է:

Նկատում են լավը այնտեղ, որտեղ ուրիշները վատն են տեսնում

Վատ եղանա՞կ է: Բոլորն էլ այդպես են համարում: Ինչու՞ կենտրոնանալ բացասականի վրա, եթե կարելի է հաճելիի մասին զրուցել: Այդպիսի դիրքորոշմամբ մարդիկ գրավում են շրջապատին: Օրինակ, պատկերացրեք, որ տղամարդը երկու աղջիկների հրավիրել է նույն ֆիլմը դիտելու: Ֆիլմը այդքան էլ հաջող չէր: Առաջին աղջիկը միանգամից ասել է, որ «ֆիլմը շատ վատն էր» և ծամածռվել: Բնականաբար, տղամարդը իրեն վատ է զգացել: Իսկ երկրորդ աղջիկը համաձայնել է, որ ֆիլմը «այդքան էլ հաջող չէր», սակայն առաջարկել է տպավորությունները փոխել, օրինակ, քաղցրավենիք ուտելով: Կռահեք, ո՞ր աղջկան կսիրահարվի տղամարդը:

Հոգեթերապևթ Ալլեն դե Բոտոնը, Լոնդոնից, ուսումնասիրում է տարբեր սեռերի մարդկանց միջև հարաբերությունները: Հոդվածներից մեկում նա եկել է եզրահանգման. «Ինստինկտները մեզ ձգում են այնպիսի մարդկանց, ովքեր մեզ կկարողանան երջանկացնել»:

Այդ կերպ կարելի է եզրակացնել, որ սիրահարվում են այնպիսիններին, ովքեր ոչ թե գեղեցիկ են արտաքնապես, այլ նրանց, ովքեր կարող են պարգևել ջերմություն և հոգատարություն: