«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով լքել է Հայաստանը (տեսանյութ)


«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով լքել է Հայաստանը (տեսանյութ)
Հուլիս 20 20:44 2018

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ, այսպես կոչված՝ Կոբա Շեմազաշվիլին 2016 թվականին կեղծ անձնագրով մուտք է գործել Հայաստանի տարածք։

Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ ստուգումներով պարզվել է, որ Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից, Իսպանիայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով, այդ թվում՝ սպանության փորձի, մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզվող 44-ամյա Շեմազաշվիլին մայիսի 1-ին նույն կեղծ անձնագրով լքել է Հայաստանը։

Պարզվել է նաև, որ նրա կեղծ անձնագիրը եղել է ուկրանիական, սակայն՝ հայկական անուն-ազգանվամբ։

Ոստիկանության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնում նյութեր են նախապատրաստվում։