Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ. հրդեհաշիջման աշխատանքները Մուշավանում շարունակվում են


Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ. հրդեհաշիջման աշխատանքները Մուշավանում շարունակվում են
Հուլիս 20 20:22 2018

Հուլիսի 20-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկցնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար: Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: