Փոխվարչապետի խորհրդականը մի քանի տարի հաշվառված է եղել նարկոդիսպանսերում


Փոխվարչապետի խորհրդականը մի քանի տարի հաշվառված է եղել նարկոդիսպանսերում
Հուլիս 20 20:08 2018

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իրեն խորհրդական է նշանակել Գեորգի Մուրադյանին, ում վերաբերյալ տարիներ առաջ մամուլում ուշագրավ տեղեկություններ էին հրապարկվել: Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթին դեռևս 2012 թվականին պատմել էին, որ Գեորգի Մուրադյանը անցել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մի գործով, որը տեղի էր ունեցել 2007 թվականին: Թերթը նույն հրապարակման մեջ գրել էր նաև, որ Մուրադյանը դատապարտվել էր, սակայն հետագայում հայտնվել էր ազատության մեջ:

Տիգրան Ավինյանի խորհրդականը հունիսի 6-ին «Սպուտնիկ Արմենիա» գործակալության միջոցով հերքել էր «Հրապարակ» օրաթերթի լուրը՝ նշելով, որ քրգործն իր մասով նախաքննության փուլում է կարճվել, և որ ինքը չի դատապարտվել:

 

Սոցիալական ցանցերում խնդրի բուռն քննարկման ժամանակ՝ հունիսի 7-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էր փորձել քննարկումները հանդարտեցնել և որոշ տեղեկություններ էր հրապարակել Մուրադյանի և կոկաինի մաքսանենգության գործից՝ հաստատելով, որ Ավինյանի խորհրդականն իսկապես մեղադրվել է թմրանյութի մաքսանենգության մեջ, սակայն դատարանի վերջնական վճռով նա մեղավոր է ճանաչվել միայն ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:

Քանի որ և՛ մամուլի հրապարակումն էր ոչ ամբողջական, և՛ Վարագ Սիսեռյանի, և՛ Գեորգի Մուրադյանի պարզաբանումները, մենք որոշեցինք ստուգել, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2007 թվականին և դրանից հետո առանձնապես խոշոր չափերի (շուրջ138.97 գրամ) թմրանյութի մաքսանենգության գործի շուրջ: Ավելի քան մեկ ամիս նամակագրություն ունենալուց հետո դատարանների արխիվներից կարողացանք ձեռք բերել Գեորգի Մուրադյանի վերաբերյալ կայացված որոշումներն ու վճիռները: Քանի որ տեղի ունեցած դեպքը բազմաշերտ է, մենք կներկայացնենք Գեորգի Մուրադյանի առնչության մասը: Հավելենք, որ փաստաթղթերը ձեռք բերելուց հետո զրուցել ենք նաև Գեորգի Մուրադյանի հետ:

Ամբողջությամբ՝ sut.am