Ցանկության դեպքում յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ


Ցանկության դեպքում յուրաքանչյուր քաղաքացի  հնարավորություն կունենա որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Հուլիս 20 20:00 2018

 Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը,  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ներկայացրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հայտարարությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու վարքականոնը, փորձ է արվում որպես իրողություն ներկայացնելորժամկետային պարտադիր զինծառայողների հանդեպ վատ վերաբերմունք է դրսևորվումտարաբնույթ նպատակներով դրամական բավարարման գումարներն են հավաքվումիրային ևպարենային բավարարումները լիարժեք չեն հասցվումսոցիալ-կենցաղային պայմաններնանբավարար են և այլն:

«Այս ամենը ոչ միայն  բարոյալքող  ազդեցություն է ունենում հայրենյաց եզերքիանվտանգության ու անձեռնմխելիության ապահովման առաքելությունն իրականացնող զինվածուժերի անձնակազմի վրաայլևհաճախհասարակայնության շրջանում անհարկիերբեմն նաևոչ տրամաբանականշահարկումների տեղիք տալիսորն այսօրառավել քան երբևէանհրաժեշտ է նախաձեռնած արմատական փոփոխություններն իրենց տրամաբանականավարտին հասցնելու համար՝ ի շահ մեր պետության անվտանգության ու կայունությանմակարդակի բարձրացմանը»,-կարդում ենք հայտարարության տեքստում: 

Այնտեղ նշվում է առողջ և կառուցողական քննադատությանը կողմնակից լինելու մասինայնդիտարկվում է որպես առաջընթացի ապահովման կարևոր գործոն


«Հաշվի առնելովոր զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքոպատրաստակամություն ենք հայտնում ցանկության (դիմելուդեպքում յուրաքանչյուրքաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողներիմիջավայրում (զորամասում կամ մարտական դիրքումզինված ուժերի առօրյային ևգործունեությանն անմիջականորեն ծանոթանալու համար: Միաժամանակակնկալում եմ յուրաքանչյուր հրապարակման վերաբերյալ իրավապահ մարմինների արագարձագանքումն ու գործուն միջոցների ձեռնարկմամբ՝ հրապարակային անդրադարձըՎերստինվստահեցնում եմոր զինված ուժերը՝  հավատարիմ մնալով ու անշեղորեն իրականացնելովիրենց սահմանադրական առաքելությունըհետայսու էլ օպերատիվ արձագանքելու և անհաշտպայքար են մղելու անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմորում ակնկալում ենքնաև հասարակության գործուն աջակցությունը»,- նշվում է հայտարարության մեջ: