Փայլան. «Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ»


Փայլան. «Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ»
Հուլիս 20 16:51 2018

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է թուրքական դատարանի այն որոշմանը, որով երկարաձգվել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։

Ամերիկացի հոգևորականը մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապեր ունենալու մեջ։

Դատարանի որոշման մասին Փայլանը Twitter միկրոբլոգի իր էջում գրել է.

«Ասվում էր, թե մի հոգևորականին տուր, մյուսին վերցու: Բայց դե Բրանսոնը, ով Էրդողանի խոստովանությամբ պատանդ է պահվում, այդպես էլ ազատ չարձակվեց։  

Էրդողանը, ով կարծել է, թե  Դենիզ Յուջելի (Թուրքիայում կալանավորված գերմանացի լրագրող) միջոցով ծնկի բերեց Գերմանիային, շարունակում է պատանդ պահելու իր քաղաքականությունը։

Մենք պետք է ամոթ զգանք, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է կեղտոտ գործարքների մեջ»:

Տեղեկացնենք, որ Թուրքիայում խոսակցություններ են շրջանառվել, թե Բրանսոնին ազատ արձակելու դիմաց, ԱՄՆ-ն պետք է Թուրքիային հանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին։ Վերջինս Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։


 

Garo Paylan @GaroPaylan
 
 

“Al papazı ver papazı” derken, Erdoğan’ın rehin tuttuğunu itiraf ettiği Rahip Brunson serbest bırakılmadı.

Almanya’yı Deniz Yücel ile dize getirdiğini düşünen Erdoğan rehine siyasetine devam ediyor

Saray’ın kirli pazarlıklarda bir din adamını kullanılmasından utanç duymalıyız.

Sputnik Türkiye @sputnik_TR
 

Trump'ın iadesini istediği papaz Brunson'ın tutukluluğunun devamına karar verildihttps://sptnkne.ws/jcNc 

View image on Twitter

 

Աղբյուր`    Ermenihaber


loading...