Ինչ են քննարկել Տեր- Պետրոսյանը եւ Փաշինյանը


Ինչ են քննարկել Տեր- Պետրոսյանը եւ Փաշինյանը
Հուլիս 20 09:18 2018

«Առաջին նախագահը ասել է, որ ինձ հետ քննարկելու ցանկություն ունի որոշ հարցեր:  Ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը, մենք սուրճ ենք խմել, խոսել  Արցախի հարցի վերաբերյալ:  Ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, մտածելով, որ կարող են որոշ տեղեկություններ ինձ  հայտնի չլինել, շատ օգտակար զրույց է եղել, սակայն նա չի հայտնել այնպիսի տեղեկատվություն, որն ինձ  հայտնի չի եղել»: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր եւ Առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հանդիպմանը:

Փաշինյանը ներկայացրեց նաեւ իր տեսակետը ԼՂՀ հիմախնդրի կարգավորման վերաբերյալ: