Լոռու մարզում փրկարարները հայտնաբերել են Իսրայելի կորած քաղաքացուն


Լոռու մարզում փրկարարները հայտնաբերել են Իսրայելի կորած քաղաքացուն
Հուլիս 20 10:22 2018

Հուլիսի 19-ին՝ ժամը 21:58-ին, Իսրայելի քաղաքացի Ամիր Աֆսաից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Քոբեր և Այգեհատ գյուղերի միջակայքում մթության պատճառով մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն շարունակել ճանապարհը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 22:30-ին Այգեհատ գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում փրկարարները հայտնաբերել են Իսրայելի քաղաքացի Ամիր Աֆսաին (ծնված 1985 թ.):



loading...