«Հակապետական» ԶԼՄ-ների ներկայացուցիչները մտահոգված են՝ ասուլիսում իրենց հարց տալու հերթ կհասնի՞, թե՞ ոչ «Իրատես»


«Հակապետական» ԶԼՄ-ների ներկայացուցիչները մտահոգված են՝ ասուլիսում իրենց հարց տալու հերթ կհասնի՞, թե՞ ոչ «Իրատես»
Հուլիս 20 09:32 2018

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ոչ թե ֆեյսբուքյան, այլ կենդանի ասուլիսը, ինչ-որ մեկը վերջապես բացատրել է, որ «լայքերի» քանակով հարցերին պատասխանելը ոչ միայն պետական մոտեցում չէ խնդիրներին, այլեւ անլուրջ է՝ կատարման առումով։ Ասուլիսի «գումարմանը» նպաստել է նաեւ օրերս ԶԼՄ-ների ղեկավարների հայտնի հայտարարությունը։

Այնուհանդերձ, ասում են նաեւ, թե փոխանցմամբ, բաց ու թափանցիկ այդ բեմելը մանիպուլյացիոն կողմ ունի նաեւ. որոշ «պետական» լրատվամիջոցների վարչապետին ցանկալի հարցեր են բաժանվել, այդ աշխատանքի պատասխանատվությունն էլ իր վրա է վերցրել կառավարությանն առընթեր վերլուծական ՊՈԱԿ-ը, որի ղեկավարումը վստահված է «Ազատություն» ՌԿ-ի նախկին թղթակցին։ «Հակապետական» ԶԼՄ-ների ներկայացուցիչները մտահոգված են՝ ասուլիսում իրենց հարց տալու հերթ կհասնի՞, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում