Կնոջ բույրը «պատմում» է նրա մասին


Կնոջ բույրը «պատմում» է նրա մասին
Հուլիս 20 00:40 2018

Հոգեբանները պնդում են, որ մեր կիրքը որոշակի տեսակի բույրերի հանդեպ կախված է մեր բնավորությունից:
Վանիլ. Վանիլի ավանդական նուրբ բույրը բոլորովին էլ ձանձրալի աղջիկների համար չէ: Հենց այս բույրն են ընտրում ակտիվ, վառ և ուժեղ լեդիները: Նրանք, ովքեր հաստատ կարիք չունեն ինքնահաստատվելու արտահայտիչ բույրի միջոցով:
Արևելյան բույրեր. Քաղցր բույրերի սիրահարները ցանկալի լինելու անզուսպ ձգտում ունեն: Նրանք ձգտում են մոտ և ամուր հարաբերություններ հաստատել ամբողջ կյանքի համար:
Ծաղիկ. Այսպիսի բույրեր ընտրում են կանացի, անկախ, ինքնավստահ և միաժամանակ նրբանկատ աղջիկները:
Թարմ, միաժամանակ սուր բույրեր. Այսպիսի բույրը հաստատ նպատակասլաց և հավակնոտ աղջիկների համար է:
Մրգային. Այս խմբի բույրեր ընտրում են ուրախ, կոկետ, բայց հանգիստ բնավորությամբ աղջիկները: