Իսկական սիրո 10 նշանները


Իսկական սիրո 10 նշանները
Հուլիս 20 00:02 2018

Վերլուծեք ձեր նախկին կամ ներկայիս հարաբերություններն անկախ նրանից, թե որքան են տեւում։ Որպեսզի դրանք օրեցօր ավելի լավն ու ամուր դառնան, ժամանակ առ ժամանակ վերանայեք ձեր եւ զուգընկերոջ պահվածքը։


Դա սեր չէ, եթե.
Դու վազում ես նրա հետեւից, ով չի էլ ցանկանում քո մասին լսել։
Թույլ ես տալիս քեզ ցածրացնել, վիրավորել։
Փորձում ես քեզ փոխել եւ նմանվել ուրիշին։
Միշտ համաձայնում ես զուգընկերոջդ հետ եւ վարվում այնպես, ինչպես ինքն է ուզում։
Միշտ ծայրահեղությունների գիրկն ես ընկնում։
Չես թողնում բացվել զուգընկերոջդ առջեւ։
Հանդիպում ես ում հետ պատահի, միայն թե մենակ չմնաս։
Խուսափում ես մտերմությունից։
Փորձում ես պահել նրան կողքիդ կամ ստիպում ես, որ նա քեզ իր կողքին պահի։


Դա սեր է, եթե.
Թույլ ես տալիս զուգընկերոջդ ճանաչել քեզ այնպիսին, ինչպիսին կաս. թերություններով եւ առավելություններով։
Պատրաստ ես ճանաչել նրան իր թերություններով ու առավելություններով։
Դուք միասին աճում ու սովորում եք։
Դուք հարգում եք իրար։
Դուք վստահում եք միմյանց։
Դուք միասին եք անկախ դժվարություններից։
Նա քեզ դուր է գալիս։
Դուք պատմում եք ձեր վախերի, հույսերի եւ երազանքների մասին։
Դուք իրար հանդեպ պատասխանատվություն եք կրում։
Դու ընդունում ես նրան իր բոլոր առավելություններով ու թերություններով։



loading...