Տաշքենդի օդանավակայանում ձերբակալել են ստամոքսում 100 գրամ ոսկի տեղափոխել ցանկացող ուղևորին


Տաշքենդի օդանավակայանում ձերբակալել են ստամոքսում 100 գրամ ոսկի տեղափոխել ցանկացող ուղևորին
Հուլիս 19 19:36 2018

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի օդանավակայանում ուղևոր է ձերբակալվել, որի ստամոքսում 100 գրամ ոսկի է եղել: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ուզբեկստանի Պետական մաքսային հանձնաժողովի ծառայությունը:

 

«Անհատական խուզարկությունից և բուժհետազոտություններ անցկացնելուց հետո պարզվել է, որ այդ մարդը կուլ է տվել գնդի տեսքով մաքուր ոսկու 7 ձուլակտոր, որոնց ընդհանուր քաշը կազմել է 100 գրամ», - ասվում է հաղորդագրության մեջ: 

 

Նշվում է, որ Ուզբեկստանի քաղաքացին, որն ուղևորվում էր Հնդկաստան, «կանաչ միջանցքով» էր անցնում, սակայն տարօրինակ էր պահում իրեն՝ կասկած առաջացնելով մաքսային ծառայության աշխատակիցների մոտ, որոնք կանգնեցրել են նրան խուզարկելու նպատակով: Գործի առնչությամբ հետաքննություն է իրականացվում: