Դոնալդ Թրամփն ամոթանք է տվել Թուրքիային


Դոնալդ Թրամփն ամոթանք է տվել Թուրքիային
Հուլիս 19 18:00 2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է թուրքական դատարանի որոշմանը, որը նախօրեին երկարաձգել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։

Բրանսոնը  մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։

«Ամերիացի հարգարժան հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելը Թուրքիայի համար ամոթ է: Նա արդեն շատ երկար ժամանակ է, ինչ կալանավորված է:  Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ինչ-որ բան անի, որ  այդ քրիստոնյա մարդը, ով հրաշայի հայր է ու ամուսին, ազատ արձակվի: Նա սխալ բան չի արել, ընտանիքն էլ իր կարիքն ունի»,- ասել է Թրամփը։

Վերջինիս գրառման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։  Նկատի ունենալով Բրանսոնին, արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է եղել.

«Թուրքիան օրենքի երկիր է։ Այնտեղ օրինական գործընթաց կա»։

Donald J. Trump @realDonaldTrump
 
 

A total disgrace that Turkey will not release a respected U.S. Pastor, Andrew Brunson, from prison. He has been held hostage far too long. @RT_Erdogan should do something to free this wonderful Christian husband & father. He has done nothing wrong, and his family needs him!

 

Աղբյուր`    ermenihaber.am