Պարույր Սեւակ փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային


Պարույր Սեւակ փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային
Հուլիս 19 15:50 2018

Հուլիսի 18-ին ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 34-ամյա Ս. Ս-ն, վարելով «BYD» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Պարույր Սեւակ փողոցի թիվ 68 տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել  նույն քաղաքի անչափահաս բնակիչ 2012թ. ծնված Դ. Դ-ին:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ երեխան ճակատի պատռված վերքով  տեղափոխվել է «Արեւիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: