Իջեւանում կոտրել են ավտոմեքենայի կողային ապակին ու փախցրել այն. կասկածյալը բերման է ենթարկվել

Իջեւանում կոտրել են ավտոմեքենայի կողային ապակին ու փախցրել այն. կասկածյալը բերման է ենթարկվել
Հուլիս 19 13:22 2018

Հուլիսի 18-ին ժամը 20.50-ին ոստիկանության Իջեւանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք Իջեւանի Անկախության փողոցի 16 շենքի բակից փախցրել են «ՎԱԶ-21703» ավտոմեքենան:

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 18-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված օպեր. տվյալներն իրացնելիս, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Սպանդարյան փողոցի 2-րդ նրբանցքից ոստիկանություն բերման է ենթարկվել Հայկ Բ.-ն, ով խոստովանական բացատրություն է տվել, որ հուլիսի 18-ին ժամը՝ 2.30-ի սահմաններում, Անկախության փողոցի թիվ 13 շենքի մոտից, աջ կողային ապակին կոտրելու միջոցով փախցրել է մեքենան:

Նշված ավտոմեքենան հայտնաբերվել եւ տեղափոխվել է Իջեւանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:

loading...