Կրթության նախարարն ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ է անում զերծ մնալ ուղղորդումներից


Կրթության նախարարն ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ է անում զերծ մնալ ուղղորդումներից
Հուլիս 19 11:37 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր Facebook-յան էջում գրել է, որ նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով:

«Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից», - գրել է Արայիկ Հարությունյանը։