Ոչինչ չի փոխվել. Գազալցակայաններ շահագործելու թույլտվությունը առկախված է. «Ժողովուրդ»


Ոչինչ չի փոխվել. Գազալցակայաններ շահագործելու թույլտվությունը առկախված է. «Ժողովուրդ»
Հուլիս 19 09:21 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` որոշ ժամանակով առկախված է գազալցակայաններ կառուցելու և շահագործելու թույլտվություն տալու գործընթացը: Բանն այն է, որ այս արգելքը գործում էր նաև Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, սակայն փաստորեն նոր իրողությունները ոչինչ չեն փոխել, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ դեռ որոշ ժամանակ գազալցակայաններ շահագործելու թույլտվություն չի տա:

 

Մեր տեղեկություններով` պատճառը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է, ըստ որի` նոր քարտեզներ և նոր կանոնակարգեր են մշակվում: Իսկ այդ ընթացքում Քաղաքաշինության պետական կոմիտեն մերժում է անխտիր բոլորի` գազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին դիմումները:

Հատկանշական է փաստը, որ այս գործելաոճը կարող է խանգարել տնտեսապես՝ հաշվի առնելով, որ նոր գազալցակայանները նոր աշխատատեղեր են, բյուջե՝ հարկային մեծ եկամուտներ,  այսպես շարունակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: