Ու՞ր է տանում ՀՀԿ օգտին չաշխատելը․ «Ժողովուրդ»


Ու՞ր է տանում ՀՀԿ օգտին չաշխատելը․ «Ժողովուրդ»
Հուլիս 19 08:46 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով, դեռ ՀՀԿ իշխանության օրոք «Վանաձորի» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ է ունեցել: ՔԿՀ պետը մեղադրվում է մի բանում, որն առկա է հայաստանյան բոլոր ՔԿՀ-ներում անխտիր՝ գումարի դիմաց թույլ են տալիս կալանավայր մտցնել արգելված իրեր, այդ թվում՝ թմրանյութ, թույլ են տալիս զբաղվեղ թղթախաղով:

Ու միայն մեկ ՔԿՀ ղեկավարի այդ արարի համար կալանավորելը, մեղմ ասած, հասկանալի չէ:

Բայց, ըստ մեր աղբյուրների, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը հրաժարվել է ԱԺ ընտրություններում աշխատել ՀՀԿ-ի օգտին, կալանավորներին ու դատապարտյալներին չի ստիպել ՀՀԿ-ին քվեարկել, այլ նա ակտիվ լոբբինգ է արել նախկին «Հայկական վերածնունդ», այժմ ՕԵԿ-ը:

Դե այս ամենն էլ դուր չի եկել այն ժամանակվա իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում