Երևանում բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր


Երևանում բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
Հուլիս 18 23:53 2018

Այսօր հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի փողոցում «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 53-ամյա Արմեն Գևորգյանի վարած NEOPLAN 116 մակնիշի 04 PL 033 համարանիշի ավտոբուսն ու KAMAZ մակնիշի 35 RF 513 համարանիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով KAMAZ-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ 

 

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է KAMAZ-ի վարորդը, ով շրջադարձ կատարելիս չի զիջել ավտոբուսի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



loading...