Ավստրալիայում կոկորդիլոսը փակել է մեքենաների ճանապարհը


Ավստրալիայում կոկորդիլոսը փակել է մեքենաների ճանապարհը
Հուլիս 18 23:18 2018

Ավստրալիայի հյուսիսում տղամարդիկ աշխատանքից վերադարձի ճանապարհին հանդիպել են կոկորդիլոսի, որը փակել էր ավտոմեքենաների ճանապարհը։

YouTube-ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է կոկորդիլոսը փակել վարորդների ճանապարհն ու ամենևին չի շտապում տեղափոխվել՝ չնայած տղամարդկանց բացականչություններին ու մեքենաների ազդանշաններին, որոնցով մարդիկ փորձում էին ստիպել կենդանուն ազատել ճանապարհը։

«Ես գրեթե վստահ եմ, որ նա մեզ տեսնելով նույնքան զարմացած էր, որքան մենք», - ասել է տեսանյութի հեղինակը։