Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան


Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան
Հուլիս 18 20:58 2018
ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից անցկացված զորավարժությունները անցկացվել են անգնդակ փամփուշտներով:
 
«Արմենպրես» հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
 
«Փանիկում կայացած զորավարժությունները ոչ թե մարտական, այլ անգնդակ փամփուշտներով են եղել»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:
 
Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողները հուլիսի 17-ին զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։ Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կիրականացնի:
 
Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում: