Թրամփը զրկել է Մերկելին «գերաստղի» կոչումից


Թրամփը զրկել է Մերկելին «գերաստղի» կոչումից
Հուլիս 18 20:07 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Անգելա Մերկելը այլևս գերաստղ չէ: Գերմանիայի կանցլերին արտահայտությունն արվել է ԱՄՆ նախագահի՝ Fox News-ին տված հարցազրույցում:

 

 

 

«Անգելան գերաստղ էր, քանի դեռ թույլ չէր տվել այդ միլիոնավոր մարդկանց գալ Գերմանիա: Միգրացիոն խնդիրը նրան մեծ վնաս հասցրեց»,- ասել է Թրամփը:

 

 

 

Հիշեցնենք, որ Մերկելի և Թրամփի հարաբերություններում լարվածություն է գրանցվել «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ունեցած դիրքորոշման հետևանքով: Թրամփը մասնավորապես հայտարարել էր, որ Գերմանիան գտնվում է Ռուսաստանի պատանդի կարգավիճակում: