Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը՝ «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ կողմից պղնձաձուլարանի կառուցման ծրագրի վերաբերյալ


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը՝ «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ կողմից պղնձաձուլարանի կառուցման ծրագրի վերաբերյալ
Հուլիս 18 11:10 2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել  «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ կողմից պղնձաձուլարանի կառուցման ծրագրի վերաբերյալ:

Ինչպես  տեղեկացրին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից,  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից կառավարությանն է ներկայացվել նոր ծրագիր։ Նախագծով նախատեսվում է կառուցել տարածաշրջանի ամենախոշոր պղնձաձուլարաններից մեկը։

Հաշվի առնելով բնապահպանության ոլորտում առկա լրջագույն խնդիրները և կառավարության նախկինում արձանագրած դիրքորոշումները՝ այս ծրագրին աջակցության հնարավորությունը կարող է դիտարկվել հետևյալ երկու առանցքային հարցերը հստակեցնելուց հետո միայն.

  1. Արդյո՞ք կարողանալու է ընկերությունը լավագույն փորձի հիման վրա հոգալ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու հարցը և ապահովել արդյունաբերական թափոնները Հայաստանից դուրս բերելու կամ դրանցից այլ արտադրանք ստանալու խնդիրը:
  2. Արդյո՞ք այս գործարանի համար ռեսուրսներ մատակարարող հանքերը կարող են ապահովել հումքի անհրաժեշտ ծավալները՝ առանց հանքերի գերշահագործման:

Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու և ծրագիրը գնահատելու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ։ Հետագայում, արդյունքների մասին հավելյալ տեղեկությունը կհրապարակվի։