Իտալիան կարող է ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Ալիև


Իտալիան կարող է ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Ալիև
Հուլիս 18 19:01 2018

Իտալիան՝ որպես ԵԱՀԿ նախագահ, կարող է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

 

«Ես տեղեկացրել եմ նախագահին հակամարտության մասին, արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը բանակցությունների ներկայիս վիճակի մասին»,- ասել է նա՝ նշելով, որ Ադրբեջանը ցանկանում է, որ հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա:

 

«Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում իր աջակցությունը կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցում բանակցությունների ձևաչափի փոփոխման փոխարեն, հակառակը, գտնվեն բանակցություններ վարելու նոր ճանապարհներ, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը:

 

Որովհետև, մեր կարծիքով, այդ հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով: Այդ կարգավորումը պետք է տեղի ունենա կայունության, երկարաժամկետության և միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Իտալիայի նախագահն Ալիևի հետ հանդիպումից հետո:



loading...