Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում


Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում
Հուլիս 18 17:42 2018

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ տեղեկություններ ունեն տուն-ինտերնատում չարաշահումների մասին եւ այժմ հանգամանքները պարզվում են: