Պրանկերները Յունկերին խորովածի են հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանի անունից


Պրանկերները Յունկերին խորովածի են հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանի անունից
Հուլիս 18 15:42 2018

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն (Վովան) ու Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերին, ներկայացել են որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և համոզել են նրան Երևան գալ՝ խորոված ուտելու։

Վովանն ու Լեքսուսը բողոքել են Յունկերին ԱՄՆ–ի կողմից ճնշումների համար, ի պատասխան նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի հասկանում, թե ինչ է կատարվում»։ «Եվ մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել, թե ինչ է կատարվում Հայաստանում։

Լավ է, ամեն ինչ լավ է։ Հաջողություն եմ մաղթում»,– ասել է Յունկերը։

Բացի այդ, պրանկերը Յունկերին հրավիրել է խորովածի, որը կարելի է անել Երևանի հրապարակում, և նաև «միտինգանման մի բան անել»։

«Դա վատ չի հնչում, ես կգամ մյուս տարի»,– պատասխանել է ԵՀ նախագահը։