Տներից մեկի բակում մոտ 1.1 մ երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել


Տներից մեկի բակում մոտ 1.1 մ երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել
Հուլիս 18 14:35 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները տան բակում հայտնաբերել են գյուրզա (մոտ 1.1 մ) տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: