Հուլիսի 18-ի աստղագուշակ


Հուլիսի 18-ի աստղագուշակ
Հուլիս 18 01:00 2018

Խոյ

 

Խոյեր, ժամանակն է թերի գործերը ավարտին հասցնել։ Հակառակ դեպքում առաջիկա բոլոր պլանները կխախտվեն։

 

Ցուլ

 

Ոչ մեկի  հետ ձեր ամենանվիրական նպատակով մի կիսվեք, անգամ ձեզ ամենամոտ մարդը կարող է նախանձել ձեզ։

 

Երկվորյակ

 

Այսօր գործեր վարեք բացառապես նրանց հետ, ում 100 տոկոսով վստահում եք, այլոց հետ գործ մի ձեռնարկեք։

 

Խեցգետին

 

Ձեզ թվում է, թե աշխատավայրում ձեր արած աշխատանքը աննկատ է մնում, դա ամենևին այդպես չէ։

 

Առյուծ

 

Այս փուլում որքան ակտիվ գործեք, այնքան շատ հնարավորություններ կբացվեն առաջ շարժվելու համար։

 

Կույս

 

Այսօր կստեղծվի մի իրավիճակ, որը կպատռի ձեր դիմացինների դիմակները, դուք վերջապես կհասկանաք՝ ով է ձեր ընկերը, ով՝ ոչ։

 

Կշեռք

 

Որքան էլ որ այսօր ձեզ ընկճված զգաք, թույլ մի տվեք, որ դիմացինները դա զգան։ Մի ուրախացրեք ձեր թշնամիներին։

 

Կարիճ

 

Այսօր ոչ մի հարցում շտապողականություն մի ցուցաբերեք, եթե ամեն ինչ հանգիստ անեք, կստացվի շատ ավելի լավ։

 

Աղեղնավոր

 

Վերջապես հասկացեք, որ ինչպես բոլորը, դուք էլ բացի աշխատելուց, ունեք նաև հանգստի իրավունք։

 

Այծեղջյուր

 

Ժամանակն է բոլոր ֆինանսական հարցերը կարգավորելու համար, եթե ցանկանում եք հետագա ամիսներին նեղություն չկրել։

 

Ջրհոս

 

Լավագույն օրերից մեկն է արվեստասեր և արվեստագետ հասարակության համար։ Այսօր մուսան ձեզ կայցելի։

 

Ձկներ

 

Օրը խոստանում է բավական լարված լինել, բայց դուք բավական ուժեղ եք և ամեն ինչ լավ ավարտ կունենա։