Խորհուրդներ, որոնք կօգնեն գրավել տղամարդուն

Խորհուրդներ, որոնք կօգնեն գրավել տղամարդուն
Հուլիս 18 00:01 2018

Երևի թե բոլոր կանայք էլ ցանկանում են գրավել տղամարդկանց, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես պետք է դա անել: Կախարդական թու՞րմ պատրաստել: Ազատվել բոլոր մարցակցուհիների՞ց: Հարյուրավոր պլաստիկ վիրահատություննե՞ր կատարել: Սերը առեղծվածային բան է և մարդու սիրտը գրավել կարելի է ամենատարօրինակ արարքներով: Ձեզ ենք բացում գրավիչ լինելու 10 գաղտնիքները:


Եղեք գեղեցիկ
Ինչ էլ ասեն, միևնույն է, տղամարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում կնոջ արտաքին տվյալներին և միայն որոշ ժամանակ անց են սկսում ուշադրություն դարձնել նրա ներքին աշխարհին: Եթե ցանկանում եք գրավել հակառակ սեռին, պետք է անպայման հետևեք ձեր արտաքինին: Այցելեք գեղեցկության սրահներ, առավոտյան մի փոքր շուտ արթնացեք և գեղեցիկ սանրվածքներ արեք, մի մոռացեք նուրբ և գեղեցիկ դիմահարդարման մասին: Մենք պետք է մոռանանք «այսպես էլ կլինի» արտահայտության մասին. կինը պետք է անթերի լինի, անկախ այն ամենից նրան միլիոնավոր մարդիկ են տեսնում, թե միայն մեկը:


Տարբերվեք ուրիշներից
Գեղեցիկ լինելն իհարկե լավ է, սակայն չպետք է մոռանալ, որ գեղեցիկ կանայք շատ են: Այդ իսկ պատճառով որպեսզի տղամարդը հենց ձեզ ընտրի, պետք է տարբերվեք մյուսներից: Սա չի նշանակում, որ պետք է միանգամից վազել վարսահարդարի մոտ և մազերը կանաչ ներկել. բավական է մի քանի յուրօրինակ ժեստեր մտածել:


Հետևեք ձեր քայլվածքին
Միգուցե մտածում եք, որ քայլվածքը երկրորդական է, և միայն բարձրակրունկ և գեղեցիկ կոշիկներ կրելը բավական է, որ տղամարդիկ հիանան ձեզանով: Դա իհարկե ճիշտ չէ: Տղամարդիկ կնկատեն ձեր գեղեցիկ ոտքերը, ձեր՝ նկատվելու ցանկությունը, սակայն նրանք չեն տեսնի ձեր թեթևությունը: Հիշեք՝ կանայք, ովքեր կարող են գեղեցիկ քայլել ամենահասարակ տնային հողաթափերով, ավելի գեղեցիկ տեսք ունեն, քան բարձրակրունկներով անփույթ քայլող կինը:


Ժպտացեք
Տղամարդիկ սիրում են, երբ կնոջ դեմքը փայլում է ժպիտով: Դա կարելի է շատ պարզ բացատրել. բարեհամբույր մարդու հետ միշտ էլ հետաքրքիր է շփումը: Իզուր չէ, որ բարեհամբույր մարդկանց հաճախ են համեմատում արևի հետ, քանի որ նրանք լույս ու տաքություն են հաղորդում:


Եղեք խնամված
Երբեք տնից անխնամ և թափթփված վիճակով դուրս մի եկեք: Անկախ նրանից՝ դուք ցանկություն ունեք հարդարվելու թե ոչ, դուք պետք է խնամված տեսք ունենաք: Հայելու առջև ընդհամենը հավելյալ 30 րոպե անց կացնելը ձեզ հաստատ չի խանգարի: Այն ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը:


Ագրեսիվ մի՛ եղեք
Տղամարդիկ վախենում են ավելորդ ակտիվություն և ագրեսիվույթուն ցուցաբերող կանանցից: Նրանք չեն ցանկանում զոհ լինել, քանի որ սովոր են որսորդ լինելուն: Ձեռքից բաց մի թողեք ձեր երկրպագուի՝ ձեր ուշադրությունը գրավելու փորձերը տեսնելու հնարավորությունից:


Մի փորձեք խելացի ձևանալ
Կանայք, ովքեր ամեն ինչից տեղյակ են և դա փորձում են միշտ ցույց տալ, տղամարդկանց կողմից չեն ընդունվում որպես նրանց պոտենցիալ կին: Նրանք կարող են հարգել այդ կնոջը, սակայն դժվար թե կարողանան նրա հետ հարաբերություններ ստեղծել: Հասկացեք, տղամարդը դժվարությամբ է ընդունում այն փաստը, որ նրանք կանանցից ավելի վատ են գլուխ հանում «տղամարդկային» գործերից:


Մի փորձեք ցույց տալ, որ դուք տղամարդու կարիք չունեք
Անմատչելիությունը կարող է գրավիչ լինել, սակայն ոչ միշտ: Մի բան է այն, երբ կինը ցույց է տալիս տղամարդուն, որ իրեն հեշտ չէ հասնելը, և մեկ այլ բան է, երբ նա արտահայտում է իր անտարբերությունը տղամարդու նկատմամբ: Երկրորդ դեպքում իհարկե տղամարդիկ ավելի հեշտ են հանձնվում և նահանջում են:


Քնքուշ եղեք
Անկախ նրանից թե ինչպիսին եք մարդկանց ներկայությամբ, դուք պետք է կարողանաք ձեզ այլ կերպ ցույց տաք տղամարդու հետ միայնակ լինելիս: Տղամարդուն պետք է նուրբ կին, ով կլսի նրան, այլ ոչ թե կլինի Սառցե թագուհու նման:


Գնահատեք ինքներդ ձեզ
Երբեք մի կախվեք տղամարդուց, մի վազեք առաջին պատահածի հետևից: Ինչքան էլ, որ սիրեք այդ մարդուն, հասկացրեք նրան, որ դուք նրա շնիկը չեք և չեք վազի նրա հետևից, և եթե նա ձեզ բավական ուշադրություն չընձեռի, դուք ուղղակի կհեռանաք նրանից: Հավատացե՛ք, կանայք, ովքեր գնահատում են իրենց, միշտ կգտնեն իրենց կեսին:

loading...