«Օդից փողն» այլևս եթերում չէ


«Օդից փողն» այլևս եթերում չէ
Հուլիս 17 23:23 2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Օդից փողն» այլևս եթերում չէ: Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ:

 

Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:

 

 

Նախօրեին զրուցեցի Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը հայտնեց, որ թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ, որոշում է կայացնում հանել հաղորդումը եթերից: Գովելի քայլ՝ սեփականատիրոջ կողմից:

 

Գարեգին Միսկարյան, համեցե՛ք»: