Թուրք դեսպանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին


Թուրք դեսպանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին
Հուլիս 17 20:50 2018

Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեյն Դիրիյոզը շնորհակալություն է հայտնել Մոսկվային, որ վերջինս 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ աջակցել է թուրքական իշխանություններին։

 

Դեսպանն այդ մասին ասել է ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը։

 

«Թուրքիան շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին, որը հեղաշրջման փորձի ժամանակ մեր իշխանություններին աջակցություն հայտնեց և դատապարտեց մեղավորներին»:

 

Դեսպանը հիշեցրել է, որ այդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, զանգահարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ասել էր.

 

«Ռուսաստանն անընդունելի է համարում սահմանադրության խախտումը և բռնությունը»։

 

ermenihaber.am