Կառավարական առանձնատանը հանդիպել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը


Կառավարական առանձնատանը հանդիպել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը
Հուլիս 17 13:57 2018

Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից: