Նախկին տնօրենը ավել թվով սաներ է ընդունել մանկապարտեզ, բայց դժգոհում է թաղապետից (տեսանյութ)


Նախկին տնօրենը ավել թվով սաներ է ընդունել մանկապարտեզ, բայց դժգոհում է թաղապետից (տեսանյութ)
Հուլիս 17 13:48 2018

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 117 մանկապարտեզի նախկին տնօրեն Վարդուհի Սարգսյանն ու նույն վարչական շրջանի թիվ 120 մանկապարտեզի սաներից մեկի ծնողը՝ Ալլա Մելքումյանն, այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս տեղեկացնելու համար իրենց խոսքով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կատարած չարաշահումների մասին: Նախ Վարդուհի Սարգսյանը հայտնեց, թե իրեն աշխատանքից անօրինական ազատել են 2014 թվականին, հետո սակայն պարզվեց, որ ազատումն անօրինական չի եղել: Թաղապետարանը հայտնաբերել է, որ տնօրենը մանկապարտեզ ավել թվով սաներ է ընդունել, ինչը չի գրանցել: Իհարկե այս հանգամանքը չի մտահոգել նախկին տնօրենին, ով դիմել է դատարան: Վերաքննիչ դատարանը մերժել է Վարդուհի Սարգսյանի հայցը ըննդեմ քաղաքապետարանի:

Եվ Վարդուհի Սարգսյանը եւ Ալլա Մելքումյանը պարբերաբար կրկնում էին, թե Արմեն Ուլիխանյանը վարչական շրջանի տարբեր մանկապարտեզների տնօրեններ է նշանակել այսպես ասաց թաղային հեղինակությունների հարազատների: Տպավորություն էր, թե ամբողջ վարչական շրջանում թաղային հեղինակություններ են ապրում: Սա մի կողմ:

Մյուս կողմից տարօրինակ է, որ չորս տարի անց միայն նախկին տնօրենը եւ նրան միացած այլ մանկապարտեզի սաներից մեկի ծնողն, ով հայտարարեց, որ բիզնեսով է զբաղվում որոշել են բարձրաձայնել իրենց բնորոշմամբ առկա խնդիրների մասին: Վարդուհի Սարգսյանն էլ շուտով ԱՄՆ է մեկնելու: Այդ մասին ինքը բարձրաձայնեց:

Փաստորեն ԱՄՆ-ում տեղավորվելու հարցում դեռ արդիական է ՀՀԿ-ականներից  դժգոհելը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: