Դավիթ Տոնոյանի որդին ծառայության մեկնեց. կծառայի Արցախում


Դավիթ Տոնոյանի որդին ծառայության մեկնեց. կծառայի Արցախում
Հուլիս 17 11:29 2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին նախօրեին մեկնել է ծառայության:

Պաշտպանության նախարարությունում NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Էդգար Տոնոյանը հուլիսի 16-ին օրենքով սահմանված կարգով մասնակցել է վիճակահանությանը եւ կծառայի Արցախի Հանրապետությունում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծառայության է մեկնել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին: Աշոտ Փաշինյանը, իր դիմումի համաձայն, ծառայում է Արցախում: